Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

«Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց»

«Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց»
12.06.2025 | 11:00

Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև (Վրաստան, ք. Թբիլիսի, Թեթելաշվիլի փողոց, 4) այսօր՝ հունիսի 12-ին, կանցկացվի բողոքի ցույց՝ «ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ» խորագրով, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։ Հայտնում են

Հանրահավաքը դատապարտելու է Հայաստանի ապազգային և եկեղեցու նկատմամբ պարբերական ու հետևողական հարձակումներ իրականացնող ներկա իշխանությանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։

Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։

Թբիլիսիում գտնվող հայրենակիցնե’ր, կոչ ենք անում այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 16:30-ին, մասնակցել ցույցին, կանգնե’լ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի կողքին, պաշտպանել մեր ժողովրդի հոգևոր հենասյուները։

Վրաստանի հայ համայնք

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ